Ամերիկան մի շարք կինոարտադրողներ դեմ չեն իրենց ֆիլմերի անօրինական տարածմանը
Wall Street Journal-ը նշում է, որ հարյուրավոր ֆիլմեր, որոնց թվում նաև Walt Disney, Columbia և Tristar Studios կինոկազմակերպությունների արտադրած հանրահայտ ֆիլմերը, հնարավոր է առանց դժվարության գտնել YouTube կայքում, որը պատկանում է IT-հսկա Google-ին: Ու գրեթե բոլոր դեպքերում, իրավատերերը ոչինչ չեն ձեռնարկել: Այս մասին գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
YouTube-ը հեղինակային իրավունքների խախտման վերաբերյալ մեղադրանքների դեմ պայքարում է 2006 թվականից, երբ կայքի դեմ հայց էր ներկայացրել Viacom կազմակերպությունը, որին պատկանում է MTV հեռուստաալիքը: Սակայն 2007 թվականին կայքը գործարկել է հատուկ ծրագիր, որը վերահսկում է անօրինական ներբեռնումները: Content ID անունը կրող ծրագիրը ունի տվյալների մեծ բազա, որտեղ կա ֆիլմերի և երգերի 15 միլիոն օրինակ, որոնք ներկայացրել են պաշտոնական ստուդիաները և արտադրողները: YouTube-ը համագործակցում է 4.000-ից ավելի մեդիա կազմակերպությունների հետ: Տվյալների բազայի հետ համընկած տեսանյութերը կարելի ջնջել, ներդնել՝ նրա կողքին առկա հայտարարության շնորհիվ, կամ ոչինչ չանել:
Ըստ երևութին, կինոարտադրության հսկաները ընտրում են վերջին տարբերակը: Իհարկե, կա որոշակի հնարավորություն, որ իրավախախտները շրջանցում են «խելացի» համակարգը՝ կտրելով ֆիլմի այն մասը, որը համապատասխանում է տվյալների բազային, սակայն ավելի հավանական է, որ հենց արտադրողները որոշակի հնարավորություն են տալիս նրանց: Կամ պարզապես Content ID չեն ներբեռնել այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Պիտեր Փեն»-ը, «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները», «Ֆանտազիա»-ն և այլն:










