Աստղերն իրենց ողջ փայլով «Գրեմմի»-ի pre-party-ին (լուսանկարներ)
Հոլիվուդի, թերևս, ամենահայտնի և շքեղ հյուրանոցում՝ Beverly Hilton-ում, տեղի է ունեցել երաժշտական արդյունաբերության ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկի՝ «Գրեմմի»-ին նախորդող երեկույթը։
Ինչպես հայտնում է Tatler-ը, միջոցառմանը ներկա են գտնվել շոու բիզնեսի և Հոլիվուդի ամենավառ ներկայացուցիչները, ովքեր հիացրել են իրենց նրբաճաշակ հանդերձներով, նորաձև սանրվածքներով ու դիմահարդարմամբ, ինչպես նաև ճոխ զարդերով։
Հյուրերի թվում են եղել երգչուհիներ Աշանթին, Ջենիֆեր Հադսոնը, Քեթի Փերին, Մայլի Սայրուսը, ռեփերներ Աշերը, Փաֆ Դեդին, դերասաններ Մելանի Գրիֆիտը, Ջոնի Դեփն ու շոու բիզնեսի շատ այլ ներկայացուցիչներ։
Նշենք, որ մրցանակաբաշխությունը տեղի կունենա այսօր։










