Հորդանանում Սիրիայից առևանգված արվեստի հին գործեր են հայտնաբերվել
Հորդանանի ոստիկանությունը Էր-Ռամաթա քաղաքում հինավուրց իրերի թաքստոց է հայտնաբերել, որոնք, որոշ տվյալներով, Սիրիայից են առևանգվել, հաղորդում է BBC-ն:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, ավելի վաղ երկրի անվտանգության ծառայությունները տեղեկություններ են ստացել արաբական ծագմամբ մի քաղաքացու մասին, ով արտեֆակտներ էր թաքցրել Սիրիայի սահմանի մոտակայքի իր տանը:
Ներկայում նշյալ տղամարդու որոնումն է ընթանում, ում տանը հայտնաբերվել են հին իրերը:
Հորդանանյան սահմանապահ մաքսային ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ գերատեսչությունը բազմիցս կանխել է հին օբյեկտների՝ թագավորություն ներմուծելու փորձերը, սակայն այդ դեպքը կարող է ամենազանգվածայինը դառնալ:
Սիրիայի տարածքում է գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վեց օբյեկտներ, դրանցից որոշները քանդվել կամ թալանվել են արդեն մոտ երկու տարի շարունակվող բախումների և ճգնաժամի ընթացքում:










