«Fun» խումբն ու երգչուհի Ժանել Մոնեն «Գրեմմի»-ի մրցանակակիր՝ «Տարվա լավագույն երգի» համար (լուսանկարներ,տեսանյութ)

09:46 • 11.02.13

«Fun» խումբն ու երգչուհի Ժանել Մոնեն արժանացել են հեղինակավոր «Գրեմմի» մրցանակի՝ «Տարվա լավագույն երգ» անվանակարգում «We Are Young» հիթի համար, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։

Երաժշտական արդյունաբերության ոլորտի հեղինակավոր մրցանակաբաշխությունն անցկացվել է Լոս Անջելեսի «Սթեփլս» համալիրում։

 

«Լավագույն փոփ դուետ» անվանակարգում հաղթող են ճանաչվել Գոտյեն ու Կիբրան՝ «Somebody That I Used to Know» հիթի համար։ «Լավագույն գործիքային փոփ ալբոմ» է ճանաչվել Քրիս Բոթիի «Impression»-ը։

 

Սըր Փոլ Մաքքարթնին ստացել է իր ողջ կարիերայի ընթացքում արդեն 16-րդ «Գրեմմի» արձանիկը՝ «Ավանդական փոփ ոճում լավագույն վոկալ ալբոմ»-ի՝ «Kisses on the Bottom»-ի համար։

 

Դեռ նախնական արարողության ժամանակ, որն անցկացվել է «Nokia» թատրոնում ՝ մինչ հիմնական մասի պաշտոնական մեկնարկը, մրցանակների են արժանացել ռեփերներ Քանյե Ուեսթը և Ջեյ Զին՝ հաղթելով միանգամից 2 անվանակարգերում՝ «Լավագույն կատարում ռեփ ոճում» և «Լավագույն ռեփ-կոմպոզիացիա»՝ «N----s in Paris» կոմպոզիցիայի վրա համատեղ աշխատանքի համար։

 

«The Black Keys» խմբի վոկալիստ և կիթառահար Դեն Աուերբախը ստացել է միանգամից 3 մրցանակ՝ «Տարվա լավագույն պրոդյուսեր»-ի, «Լավագույն ռոք կոմպոզիցիա»-ի («Lonely Boy» երգ), «Լավագույն ռոք ալբոմ»-ի («El Camino») համար։

 

Տարբեր անվանակարգերում մրցանակների են արժանացել երգչուհիներ Ռիհանան, Բեյոնսեն, Թեյլոր Սվիֆտը և «Mumford and Sons» խումբը։

 

Այլընտրանքային ալբոմի լավագույն հեղինակ է ճանաչվել Գոտյեն՝ «Making Mirrors»-ի համար, «Լավագույն R&B կատարում»՝ Բեյոնսեն՝ «Love On Top», «Լավագույն R&B երգ»՝ Միգելի «Adorn»-ը, «Լավագույն R&B ալբոմ»՝ «Black Radio»-ն։

 


«Քանթրի ոճում լավագույն երգ» է ճանաչվել Ջոշ Քերրի և Քրիս Թոմփկինսի «Blown Away» կոմպոզիցիան։

«Լավագույն ջազային գործիքային ալբոմ» է ճանաչվել «Unity Band»-ը, «Լավագույն բլյուզային ալբոմ»՝ «Locked Down»-ը, «Լավագույն ռեգի ալբոմ»՝«Rebirth»-ը։

«Էթնիկ երաժշտության լավագույն ալբոմ» է դարձել նախորդ տարի կյանքից հեռացած հնդիկ երաժիշտ Ռավի Շանքարի «The Living Room Sessions, Part 1»-ը։

 

Ընդհանուր առմամբ անվանակարգերի թիվը յուրաքանչյուր տարի տարբեր է լինում՝ հատուկ հանձնաժողովի որոշմամբ, որը միավորում է երաժշտության ոլորտի 20.000 ներկայացուցիչների։
Այս տարի մրցանակ է շնորհվել 81 անվանակարգերում։