Ուղիղ մեկ տարի առաջ կյանքից հեռացավ աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը (լուսանկարներ, տեսանյութ)
Լոս Անջելեսի (ԱՄՆ) Beverly Hilton հյուրանոցի համարներից մեկում 2012թ. փետրվարի 11-ին՝ «Գրեմմի» մրցանակաբաշխության նախօրեին, հայտնաբերվեց երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մարմինը, գրում է Правда-ն։
Համաշխարհային ճանաչում վայելող երգչուհին և դերասանուհին կյանքից հեռացավ 49 տարեկանում։ Ի սկզբանե, բռնի մահվան մասին վարկածը բացառվեց։ «Գրեմմի»-ի կազմակերպիչները ստիպված էին շտապ կարգով փոխել միջացառման ծրագիրը, քանի որ երգչուհին պետք է մասնակցեր մրցանակաբաշխությանը։ Արդյունքում՝ այն նվիրվեց Հյուսթոնին, և մրցանակաբաշխության ընթացքում հնչեցին նրա երգերը։
2012թ. դեկտեմբերին մասնավոր հետախույզ Փոլ Հյուբլը հայտարարեց, որ երգչուհին, ամենայն հավանականությամբ, սպանվել է։ Նրա կարծիքով՝ դա կապված է նարկոմաֆիայի հետ։ Հյուբլի տվյալներով՝ երգչուհին պարտք էր խոշոր գումարներ, և մարմնի վրայի որոշ հետքերից դատելով՝ կյանքի վերջին 3 րոպեների ընթացքում նա ինչ-որ մեկի դեմ պայքարել է։
Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ Հյուսթոնն ամենաշատ մրցանակներ ունեցող կատարողն է։ Rolling Stone-ը նրան ընդգրկել է 100 մեծագույն երգիչների ցուցակի 34-րդ հորիզոնականում։










