13-րդ դարի Խորանաշատ վանքը կործանվում է. «Չենք լռելու» (տեսանյութ)
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն ահազանգում է, որ Տավուշի մարզում գտնվող 13-րդ դարի Խորանաշատ վանքը կործանման վտանգի տակ է, ինչի հիմնական պատճառն անտերությունն է:
«ՀՀ իշխանությունները չեն գիտակցում պատմական ժառանգությունը հաջորդ սերունդներին փոխանցելու կարևորությունը, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը սարերում գտնվող վանքերի մասին հիշելու ժամանակ չունի: Նրան ավելի շատ հետաքրքրում է Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում կառուցվող իր ապագա նստավայրը»,– ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:
«Չենք լռելու»-ի կողմից իրականացվող «Կեղծ արժեքներ» հատուկ նախագծի հերթական թողարկման մեջ ներկայացվում է «Խորանաշատի տխուր ճակատագիրը՝ արդեն տխրահռչակ դարձած Երևանյան կաթողիկոսական նստավայրի կառուցման աշխատանքների ֆոնին»:










