Եվրոպական միությունում 2.4 %-ով նվազել է կինոթատրոններ հաճախելիությունը
Եվրոպական միության անդամ երկրների բնակիչների կինոթատրոն հաճախելը 2012թ., նախորդ տարվա համեմատ, կրճատվել է 2.4%-ով, վկայում են Եվրոպական տեսալսողական լաբորատորիայի (ԵՏԼ) տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ամենից քիչ, ԵՄ անդամ այլ երկրների համեմատ, կինո են հաճախում Պորտուգալիայում (-12.3%), Իտալիայում (-9.9%), Ֆրանսիայում (-5.9%) և Կիպրոսում (-5.7%)։
Միևնույն ժամանակ կինոթատրոն հաճախելն ավելացել է Գերմանիայում (+ 4.2%) և Մեծ Բրիտանիայում (+0.5%)։
ԵՏԼ փորձագետները դա բացատրում են ԵՄ երկրների տնտեսական անկումով։










