«Համբուրի՛ր ինձ, հիմարիկ». Միլանում մեկնարկում է ֆիլմերի ամենահայտնի համբույրների ցուցահանդեսը
Լուսանկարում՝ «Քամուց քշվածները» ֆիլմի հերոսուհի Սքարլետ Օ'Հարայի և Ռեթ Բաթլերի համբույրը
«Համբուրի՛ր ինձ, հիմարիկ». այսպես է կոչվում ցուցահանդեսը, որն այսօր բացվում է Միլանի կինեմատոգրաֆիայի թանգարանում, հայտնում է euromag.ru-ն։
Սա յուրահատուկ ցուցահանդես է, որը նվիրված է Սբ Վալենտինի օրվան։ Այն իրենից ներկայացնում է ճանապարհորդություն դեպի կինոյի պատմություն՝ համբույրի օգնությամբ, որը յուրաքանչյուր ֆիլմի անբաժանելի մասն է։
Ցուցահանդեսը բաղկացած է կինոյի պատմության ընթացքում 30 ամենահայտնի համբույրներից, որոնք պատկերված են պաստառներին, լուսանկարներում, գովազդային վահանակներում նախորդ դարի 30-ականներից մինչ մեր օրերը։
Ցուցահանդեսը կտևի մինչև փետրվարի 28-ը։










