Պաբլո Ներուդայի մասունքների արտաշիրիմում կիրականացվի՝ մահվան հանգամանքները պարզելու նպատակով

01:31 • 11.02.13

Դատավոր Մարիո Կարրոսան փետրվարի 8-ին  պոետ Պաբլո Ներուդայի մասունքների արտաշիրիմման որոշում է կայացրել՝ նրա մահվան պատճառները պարզելու համար: Արտաշիրիմման ժամկետները դեռևս նշված չեն: Այս մասին հայտնում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով Agence France-Presse-ին:

 

Չիլիացի պոետ Պաբլո Ներուդան մահացել էր 1973 թվականի սեպտեմբերի 23-ին՝ զինված հեղաշրջումից 12 օր հետո, որի ժամանակ իշխանության եկավ Պինոչետը: Ըստ պաշտոնական տվյալների՝ մահվան պատճառ է հանդիսացել շագանակագեղձի քաղցկեղը:


Սակայն 2011 թվականի հունիսին չիլիական իշպանությունները որոշել են իրականացնել պոետի մահվան պատճառների հետաքննություն: Պոետի անձնական օգնականը նշում է, որ Ներուդան պատմել է, որ սեպտեմբերի 22-ին Սուրբ Մարիայի հիվանդանոցում նրան մահացու ներարկում են կատարել:


Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ներուդայի մահվան պատճառ է հանդիսացել ոչ թե քաղցկեղը, այլ սրտի կաթվածը:


Ավելի ուշ՝ 2011 թվականի դեկտեմբերին, Չիլիի կոմունիստական կուսակցությունը դատարան հայց է ներկայացրել, որտեղ խնդրում է պոետի դիակի արտաշիրիմումը:


Սակայն Պաբլո Ներուդայի հիմնադրամը այս գործողություններին դեմ է հանդես գալիս: