Christie's-ը վաճառքի կհանի Էնդի Ուորհոլի 125 աշխատանք
Christie's աճուրդի տունը համացանցային աճուրդների շարք կանցկացնի, որոնցից առաջինը կդառնա «Էնդի Ուորհոլ@ Christie's»-ը. փետրվարի 26-ից մարտի 5-ը հավաքորդները կմրցեն փոփ արտի ամենավառ ներկայացուցչի 125 աշխատանքների համար, հայտնում է РИА Новости-ն։
Աճուրդների շարքն անցկացվում է Էնդի Ուորհոլի կերպարվեստի հիմնադրամի և աճուրդի տան երկարաժամկետ համագործակցության շրջանակում։
Նմուշները, որոնք ներկայացված են առաջին աճուրդի համար, համեմատաբար թանկ չեն. նախնական արժեքը կազմում է 600-700 հազար դոլար, սակայն վերջնական արժեքը կարող է գերազանցել այն մի քանի անգամ։










