Այսօր լրանում է հայտնի իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ձեֆիրելլիի ծննդյան 90-ամյակը (տեսանյութ)

10:36 • 12.02.13

Հայտնի իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ձեֆիրելլին այսօր նշում է իր ծննդյան 90-ամյակը, սակայն ասում է, որ իր ստեղծագործական պլաններն իրեն կբավականացնեն մինչև 100 տարեկան, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

«Եթե ոչ 50, այլ 20 տարի առաջ ինձ ասեին, որ ես կապրեմ մինչև 90 տարեկան, ես կպատասխանեի՝ տեսնենք։ Այժմ, երբ ես հատել եմ այդ շեմը, կյանքը շարունակում է հաճույք պարգևել, և ցավալի կլիներ հեռանալ այժմ, իմ նախագծերը կբավականացնեն ուղիղ մեկ դար»,- ասել է մաեստրոն ծննդյան նախօրեին։

 

Նրա ստեղծագործական գանձարանում երկու տասնյակ ֆիլմեր կան,այդ թվում՝ «Ռոմեո և Ջուլիետ», «Արև եղբայրը, Լուսին քույրը», «Համլետ», «Ջեյն Էյր», «Հիսուս Նազովրեցին», «Տրավիատա», «Օթելլո», «Կալլասն ընդմիշտ» ֆիլմերը, բոլոր ամենահայտնի օպերաների բեմադրությունները, սցենարներ, դեկորացիաներ և հագուստներ։

 

«Երբ ես զբաղվում եմ կինոյով, ինձ թվում է,որ ես վատ կինոռեժիսոր չեմ, իսկ երբ ես օպերա եմ բեմադրում, ոչ ոքի մոտ ավելի լավ չի ստացվում։ Մի փոքր անհամեստ է»,- ասել է կինոռեժիսորը։