Մայքլ Ջեքսոնի գլխարկն աճուրդում վաճառվել է 8 հազար եվրոյով (լուսանկարներ)

09:40 • 12.02.13

Փարիզում կայացած Drouot աճուրդում 8.5 հազար եվրոյով վաճառվել է փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի գլխարկը, գրում է НТВ-ն։


Գլխարկի մեկնարկային գինը եղել է 2 հազար եվրո։ Սև, փետրավոր Maddest Hatter գլխարկը պատրաստվել է 1984թ.։ Նրա վրա կարելի է կարդալ «Պատրաստված է հատուկ Մայքլ Ջեքսոնի համար» գրառումը։ 1984թ. օգոստոսի 25-ին Նյու Յորքում կայացած համերգից հետո Ջեքսոնը գլխարկը նվիրել է ամերիկացի կատարող Ջոնաթան Դևիսին։

 

Աճուրդում վաճառվել են նաև երգչուհի Լեդի Գագայի կոշիկները, որոնց մեկնարկային գինը եղել է 4 հազար եվրո։ Աճուրդի արդյունքում այն գնել են 8 հազար եվրոյով։

Emporio Armani արծաթագույն կոշիկները երգչուհին բեմից նետել է հանդիսատեսի վրա Փարիզի Bercy համալիրում կայացած համերգի ժամանակ՝ 2010թ. դեկտեմբերի 19-ին։