Համակարգչային նոր ծրագրի շնորհիվ հնարավոր է դարձել վերականգնել մեռած լեզուները

19:10 • 12.02.13

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները ստեղծել են այնպիսի ծրագրակազմ, որը հնարավորություն է տալիս վերականգնել վաղուց վերացած լեզուները, որոնցից զարգացել են ժամանակակից լեզուները, հայտնում է BBC-ն։

 

Նորաստեղծ ծրագիրը փորձարկելու համար գիտական թիմն ուսումնասիրել է ներկայում Ասիայում և խաղաղովկիանոսյան երկրներում խոսվող 637 լեզուներ, ինչի արդյունքում նրանց հաջողվել է վերստեղծել այն լեզուն, որից դրանք առաջացել են։ Գիտնականները հանգել են այն եզրակացությանը, որ ծրագրակազմի միջոցով վերականգնված լեզվով մարդիկ խոսել են 7 հազար տարի առաջ։

 

Ուսումնասիրության վերաբերյալ ծավալուն հոդվածը տպագրվել է Proceedings of the National Academy of Science ամսագրում, որտեղ նաև նշվում է, որ վերացած լեզուների վերականգնման գործընթացը բավական ժամանակատար է և այժմ էլ շարունակում է իրականցվել  լեզվաբանների կողմից։