Ֆրենսիս Բեկոնի կտավը Sotheby’s-ում վաճառվել է 21,5 մլն դոլարով

09:00 • 13.02.13

Բրիտանացի նկարիչ Ֆրենսիս Բեկոնի «3 էտյուդ ինքնանկարի համար» կտավը Լոնդոնում կայացած Sotheby's աճուրդի շրջանակներում վաճառվել է 21,5 մլն դոլարով, հայտնում է Лента-ն։


Ինչպես
նշվում է աճուրդի տան պաշտոնական կայքում, այս կտավը դարձել է փետրվարի 12-ին կայացած աճուրդի ամենաթանկ վաճառված նմուշը։


Բեկոնի
մյուս կտավը՝ «Դիմանկարի էսքիզ»-ը վաճառվել է 7 մլն դոլարով, ինչը 2 անգամ գերազանցել է կազմակերպիչների սպասումները։


Ընդհանուր
առմամբ աճուրդի շրջանակներում ներկայացվել է 56 նմուշ, որոնց վաճառքից ստացված շահույթը կազմել է 116,4 մլն դոլար, սակայն կազմակերպիչներն ակնկալել են ընդամենը 101 մլն դոլարի եկամուտ։