Նյու Յորքում կայացել է Բեյոնսեի մասին վավերագրական ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ, տեսանյութ)

13:33 • 13.02.13

Փետրվարի 16-ին ամերիկյան HBO հեռուստաալիքը կցուցադրի հանրահայտ երգչուհի Բեյոնսեի մասին պատմող ինքնակենսագրական վավերագրական ֆիլմը (Life Is But A Dream)։

 

Սակայն ինչպես հայտնում է Tatler- ը, մի քանի ընտրյալներ, որոնց թվում են Օփրա Ուինֆրին, Քրիս Ռոքը, Սոլանժ Նոուլզը, Սելիա Իբենքսն ու Դաուտցեն Կրեզը, հնարավորություն են ունեցել ներկա գտնվել ֆիլմի փակ ցուցադրությանը, որը տեղի է ունեցել փետրվարի 12-ին, Նյու Յորքի Ziegfeld Theater կինոթատրոնում։

 

Իսկ ինչ վերաբերում է միջոցառման «մեղավորին», ապա նա Elie Saab-ի շքեղ երեկոյան զգեստներից մեկով մթագնել է պրեմիերային հրավիրված նույնիսկ ամենաերկարոտն գեղեցկուհիներին։