Ստոկհոլմում Ֆյոդոր Շալյապինի թոռնուհուն հանձնվել է պապի մասին նոր գիրքը

17:17 • 13.02.13

Այսօր նշվում է հայտնի ռուս երգիչ Ֆյոդոր Շալյապինի ծննդյան 140-ամյակը (1873-1938):


Շալյապինի ստեղծագործական ուղուն նվիրված նոր գիրքը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հանդիսավոր կերպով հանձնվել է նրա թոռնուհուն, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Նատաշա Ֆիերֆիլդը՝ Շալյապինի 2-րդ ամուսնությունից ավագ դստեր՝ Մարֆա Ֆյոդորովնայի դուստրը, Շվեդիայում «Ռուսական սրահ» համերկրացիների կազմակերպության ղեկավար Լյուդմիլա Տուրնեից ստացել է Նիկոլայ Գորբունովի նոր՝ «Ֆյոդոր Շալյապին. Կազանից մինչև Ստոկհոլմ» գիրքը։

 

Գրքի հեղինակը Շալյապինի արվեստի առաջատար ուսումնասիրողներից մեկն է, գրող, լրագրող, միջազգայնագետ, երգչի մասին մի շարք գրքերի հեղինակ։ Նոր գիրքը պատմություն է «Ֆյոդոր Շալյապին. մեծ ճամփորդ» վավերագրական ֆիլմի պատմության մասին։

 

Գրքում հեղինակը վերարտադրում է նկարահանման հրապարակի ստեղծագործական մթնոլորտը։ Գիրքը, ինչպես և ֆիլմը, նվիրված է Շալյապինի 16 տարվա արտերկրյա կյանքին ու գործունեությանը։