Գերմանացի նկարչուհին կանխագուշակել է Հռոմի Պապի հրաժարականը

20:00 • 13.02.13

Գերմանական Karicartoon 2013 երգիծական օրացույցում հայտնաբերվել է Հռոմի Պապի հրաժարականի կանխագուշակումը՝ ծաղրանկարի տեսքով, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Bild հանդեսին:

 

Օրացույցի փետրվարի 10-ի էջի ետևում տեղադրված է հեռուստացույցի առաջ նստած Բենեդիկտոս 16-րդի ծաղրանկարը՝ հետևյալ գրությամբ. «Տեր իմ Աստված, չէ՞ որ ես վաղը հրաժարական եմ տալիս»: Հեռուստացույցի առաջ նստած պոնտիֆիկոսի ձեռքին վիճակախաղի տոմս է, որը նա ստուգում է հեռուստացույցով:

 

Բենեդիկտոս 16-րդը Վատիկանը թողնելու իր որոշման մասին իսկապես հայտնել էր փետրվարի 11-ին: Ծաղրանկարի հեղինակը Կատրին Գրևեն է, որը նկարն արել է դեռևս 2011-ին և ուղարկել հրատարակչին՝ Espresso-ին:

 

Ծաղրանկարը փետրվարի 10-ի էջում դրել է օրացույցը կազմողը, որի Հռոմի Պապի հրաժարականի օրվանից հետո շոկի մեջ է: