Լեդի Գագան հետաձգում է համերգները՝ քայլել չկարողանալու պատճառով

08:59 • 13.02.13

Երգչուհի Լեդի Գագան հետաձգում է մի քանի մենահամերգ՝ հոդերի հետ կապված խնդիրների պատճառով քայլել չկարողանալու համար, հայտնում է Газета-ն։

 

«Ես դա թաքցրել եմ իմ կոլեկտիվից, ես չէի ցանկանում իմ հիասքանչ երկրպագուներին հիասթափեցնել։ Այնուամենայնիվ, վերջին ելույթից հետո ես չեմ կարողանում քայլել»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

 

Հետաձգվել են մինչև փետրվարի 17-ը ծրագրված բոլոր համերգները՝ Չիկագոյում, Դեթրոյթում և Համիլթոնում։

 

«Հուսով եմ, որ շատ արագ ոտքի կկանգնեմ։ Ես տանել չեմ կարողանւմ այս վիճակը։ Ես ձեզ շատ եմ սիրում և շատ ցավում եմ...»,- դիմել է նա իր երկրպագուներին։

 

Ինչպես պարզ է դարձել հետագայում, Լեդի Գագայի մոտ ախտորոշել են սինովիտ՝ հոդերի բորբոքում։