Մեքսիկայում հայտնաբերվել է ամենահին աստծո արձանը
Մեքսիկայի Տեոտիուական շրջանում հնէաբաններն Արևի հայտնի բուրգում հայտնաբերել են Ուեուետեոտլի՝ կրակի և ընտանեկան օջախի աստծո արձանը, որը հնդկացիները համարում էին իրենց ամենահին աստվածությունը, գրում է segodnya.ua-ն։
Այն գտնվել է անմիջապես բուրգի ներսում՝ 66 մ բարձրության վրա։ Արձանն ամենամեծն է նախկինում գտնվածների համեմատ։ Գիտնականները դեռևս չեն կարող հստակ պատասխան տալ, թե ինչպես է այն հայտնվել այնտեղ։
Վարկածներից մեկի համաձայն՝ նախկինում Արևի բուրգի վերևում վանք է եղել, որտեղ էլ գտնվել է արձանը, իսկ մ.թ. 5-րդ դարի վերջին- 6-րդ դարի սկզբին այն ոչնչացվել է տեոտիուականցիների կողմից։










