Հրապարակվել են 85-ամյա «Օսկարի» 8 տասնյակ look-երը (լուսանկարներ)
Ամերիկյան կինոակադեմիան «Օսկար» մրցանակի հանձնման 85-ամյա արարողությանն ընդառաջ հրապարակել է բաղձալի մրցանակի 8 տասնյակ look-երով պաստառներ, հայտնում է Huffington Post-ը:
Դրանք ներկայանում են «Օսկար» ստացած ամենահայտնի ֆիլմերի ոճավորումով, այդ թվում՝ «Քաջարի սրտի», «Ամերիկյան գեղեցկուհու», «Կասաբլանկայի», «Տիտանիկի», «Քամուց քշվածների», «Կնքահոր»:
Ներառված են 1927 – 2012թթ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթած ֆիլմերը: Իսկ թե ինչպիսին կլինի օսկարակերպ 2013-ը, պարզ կդառնա փետրվարի 24-ին:










