Բիլ Քլինթոնը կմեծարի Բարբարա Սթրեյզանդին
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը շուտով իր հարգանքի տուրքը կմատուցի իր նշանավոր ընկերոջը՝ երգչուհի, դերասանուհի Բարբարա Սթրեյզանդին, հայտնում է Politico-ն:
Քլինթոնը Սթրեյզանդին կհանձնի Լինքոլնի կենտրոնի Կինոյի ընկերակցության Չապլինի անվան մրցանակը: Արարողությունը տեղի կունենա ապրիլի 22-ին:
Նախկինում այս մրցանակին են արժանացել կինոյի այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Ալֆրեդ Հիչքոքը, Կատրին Դենյովը, Մերիլ Սթրիփը, Թոմ Հենքսը և այլք:
Աղբյուրը նկատում է, որ Քլինթոնը շարունակում է «կապ պահել Հոլիվուդի ժողովրդի հետ». վերջերս նա «Լինքոլն» ֆիլմը ներկայացրել էր «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը:










