Կաննի կինոփառատոնում կնշվի հնդկական կինոյի 100-ամյակը
լուսանկարում՝ դրվագ առաջին լիամետրաժ հնդկական ֆիլմից
Կաննի 66-րդ կինոփառատոնի հատուկ ծրագրերից մեկը նվիրված կլինի հնդկական կինոյին՝ ի նշանավորումն դրա 100-ամյակի։ Ինչպես հաղորդում է Газета-ն, այդ մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Մանմոխան Սինգհը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցությունների արդյունքում: Նա ընդգծել է, որ «մշակույթը ֆրանս-հնդկական հարաբերությունների կարևոր բաղադիչն է»:
Հնդկական կինոյի սկզբնավորման տարեթիվ է համարվում 1913-ի ապրիլի 21-ը, երբ էկրան բարձացավ «Ռաջա Հարիշչանդրա» լիամետրաժ ֆիլմը՝ ըստ հնդկական լեգենդների: Այսօր Հնդկաստանն ամենաշատ ֆիլմեր արտադրող երկիրն է աշխարհում:
Այս տարի Կաննի կինոփառատոնը կանցկացվի մայիսի 15-26-ը:










