Շվեյցարական «Մոնա Լիզա»-ն, պարզվել է, դա Վինչիի բնօրինակն է

10:55 • 14.02.13

Երկար և մանրամասն ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ շվեյցարական Ջոկոնդան Լեոնարդո դա Վինչիի բնօրինակն է, գրում է Правда-ն։ Մոնա Լիզայի դիմանկարը, ինչպես պարզել են Շվեյցարիայի դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները, արվել է 1410-1455թթ. ընթացքում։

 

Նկարը հայտնաբերվել է 2012թ. սեպտեմբերին, և այդ ժամանակ ոչ ոք ենթադրել անգամ չէր կարող, որ այն պատկանում է Լեոնարդոյի վրձնին։ Փորձագետների մեծամասնությունը համակարծիք է, որ դա կրկնօրինակ է՝ արված 16-րդ դարի վերջին։ Ավելի քան 3 դար Լուվրում (Փարիզ) գտնվող կտավը մինչ այժմ համարվում էր միակը։

 

«Մոնա Լիզա» հիմնադրամի նախագահ, արվեստագետ Դևիդ Ֆելդմանն ասել է, որ արդեն կապվել է իտալացի փորձագետ Ալֆոնսո Ռուբինոյի հետ, և նա եկել է այն եզրահանգման, որ կտավն ամբողջությամբ համապատասխանում է Լեոնարդոյի ոճին։

 

Նկարի մասին առաջին անգամ լսել են 1913թ., երբ բրիտանացի արվեստագետ Հյու Բլեյքերը հայտնաբերում է այն ամերիկացի ֆիզիկոս և արվեստի սիրահար Ջոն Ասմուսի առանձնատանը։