«Միսս Տիբեթ» մրցույթում հաղթել է միակ մասնակիցը
Հնդկաստանի հարավում գտնվող Բանգալոր քաղաքում փետրվարի 13-ին անցկացվել է «Միսս Տիբեթ-2013» գեղեցկության մրցույթը, որին մասնացել է ընդամենը մի մասնակից, հայտնում է Взглад-ը։
Մրցույթի ժյուրին միաձայն հաղթանակը շնորհել է իր միակ մասնակցին։
Հաղորդվում է, որ արարողության ժամանակ նրան թագադրել է «Միսս Տիբեթ- 2007» Թենզին Յանգկին։ Իսկ «Միսս Տիբեթ» գրությամբ ժապավենը հանձնել է մրցույթի տնօրեն Լոբսանգ Վանգյալը։
Մրցույթին նման քիչ թվով մասնակցության պատճառն այն է, որ տիբեթյան հոգևորականությունը բացասաբար է վերաբերվում նման միջոցառումներին։ Օրինակ՝ 2005թ.-ին սկանդալ էր հասունացել, երբ 8 մասնակից հրաժարվել էր մրցույթի եզրափակչին մասնակցությունից՝ հոգևորականների ճնշումների ներքո։
Տիբեթի իշխանությունների կարծիքով՝ մրցույթում, երբ կինը լողազգեստով է բարձրանում բեմ, վիրավորում է մշակութային արժեքները։ Այդ իսկ պատճառով էլ մրցույթն ամեն տարի չի անցկացվում, այլ այն ժամանակ, երբ գեղեցիկ սեռի որևիցե ներկայացուցիչ համարձակվում է մասնակցության հայտ ներկայացնել։










