Զեմֆիրայի նոր ալբոմն արդեն հասանելի է համացանցում

01:07 • 14.02.13

Զեմֆիրայի նոր ալբոմը «Ապրել քո գլխում» արդեն հասանելի է համացանցում: Ինչպես և խոստացվել էր, այն հրապարակվեց փետրվարի լույս 14-ի գիշերը: Սկավառակի պաշտոնական ներկայացումը նախատեսված է փետրվարի 15-ին, իսկ համերգային շրջագայությունը կսկսվի ալբոմի հրապարակումից անմիջապես հետո, հաղորդում է lenta.ru-ն:


Այս ալբոմը երգչուհու թվով 6-րդ ալբոմն է, դրանում ներառված են 10 երգեր. «Ապրել քո գլխում», «Ոչ մի շանս չունենալով», «Փողեր», «Սուրճ, գինի», «Ճայ», «Այ եթե», «Թաղեցի», «Գետ», «Գլուխկոնծի», «Լեռը»:


Ինչպես հաղորդվում է, ալբոմի աջակցության համերգաշարը կանցնի Ռուսաստանի, Ուկրաինայի, Լատվիայի և Էստոնիայի 19 քաղաքներում: Միևնույն ժամանակ նշվում է, որ Մոսկվան և Սանկտ-Պետերբուրգը երգչուհու համերգացանկում չկան: