Տեղի կունենա «Բարեկամություն» անսամբլի մենահամերգը
Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը շարունակում է «25 տարի բեմում» խորագրով համերգաշրջանի շրջանակներում փետրվարի 27-ին՝ ժամը 19.00-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կներկայացնի հերթական համերգը։
Համույթի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ Ժողովրդական արտիստ, Մ. Խորենացու անվան շքանշանակիր Նորայր Մեհրաբյանը:
Տոմսերը վաճառվում են ֆիլհարմոնիայի և օպերայի տոմսարկղերում: Տեղեկությունների համար զանգահարել 56 53 07/54 57 42 կամ այցելել www.toms.am, www.barekamutyun.am կայքեր։
«Բարեկամություն» անսամբլի փետրվարի 27 -ի մենահամերգի հասույթից կտրամադրվի Ինգա Ղազարյանին` բուժման նպատակով, ով ունի «Բեխտերև» հիվանդություն։
Կատարելով նվազագույն ներդրում` դուք դեռ կարող եք փրկել երիտասարդ Ինգայի կյանքը և նրա 8 ամյա երեխայի ապագան։
Հաշվեհամարը՝ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»–ում– 220253208007000










