Բելգիայում մեկնարկում է սիրո մասին ֆիլմերի միջազգային փառատոնը

17:31 • 15.02.13

Բելգիայի Մոնս քաղաքում այսօր բացվում է սիրո մասին ֆիլմերի միջազգային փառատոնը, հայտնում է РИА Новости-ն։


«Սիրո մասին լավագույն եվրոպական ֆիլմ» տիտղոսի և 10 հազար եվրո մրցանակի համար այս տարի կպայքարի 10 ֆիլմ, որոնք նկարահանել են Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, Ֆինլանդիայի, Բուլղարիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Չեխիայի, Սլովակիայի և Վրաստանի կինոռեժիսորները։

 

Ընդհանուր առմամբ փառատոնին, որը կավարտվի փետրվարի 22-ին, կցուցադրվի ավելի քան 100 գեղարվեստական ֆիլմ, ներառյալ՝ 72 լիամետրաժ և 30 կարճամետրաժ, որոնք նկարահանվել են աշխարհի 47 երկրում։