Բրայան Ադամսը 2-րդ անգամ հայր է դարձել

13:29 • 15.02.13

Հանրահայտ երաժիշտ Բրայան Ադամսը 2-րդ անգամ հայր է դարձել. երաժշտի սիրելի կինը՝ Ալիսիա Գրիմալդին,  լույս աշխարհ է բերել աղջիկ երեխայի, հայտնում է Tatler-ը։

 

Ադամսը բավական յուրահատուկ անուն է ընտրել իր դստեր համար՝ Լուլա Ռոզալիա։

«Լուլան Ջին Վինսենթի երգերից մեկի անվանումն է, իսկ Ռոզալիան ժարգոնում նշանակում է թեյի հրավեր։ Իմ աղջիկը ծնվել է հենց այն ժամանակ, որն Անգլիայում անվանում են թեյի ժամ (tea time): Այնպես, որ նա իմ մի բաժակ թեյն է»,-կատակել է երաժիշտը։

 

Պարբերականը հիշեցնում է, որ սա Ադամսի և Գրիմալդիի արդեն 2 համատեղ երեխան է (առաջինը ծնվել է 2011թ. մայիսին)։ Զույգը սկսել է հանդիպել 2004թ., երբ Գրիմալդին օգնել է երաժշտին ստեղծել Bryan Adams Foundation հիմնադրամը։