Հոլիվուդի Փառքի պուրակում հետմահու կբացվի Ռիչարդ Բարթոնի աստղը

17:37 • 15.02.13

Հոլիվուդի Փառքի պուրակում հետմահու կբացվի բրիտանացի հանգուցյալ կինոաստղ Ռիչարդ Բարթոնի (հայ հանդիսատեսին առավել հայտնի է «Կլեոպատրա» ֆիլմից՝ Անտոնիոսի դերով) աստղը, հայտնում է The Sun-ը:

 

Բարթոնի աստղը կբացվի իր կնոջ՝ ամերիկացի հանգուցյալ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի աստղի կողքին, մարտի 1-ին: Նա միակ տղամարդն էր, ում հետ 9 անգամ ամուսնացած Թեյլորն ամուսնացել է 2 անգամ:

 

Արարողությանը ներկա կլինեն Բարթոնի դուստրերը՝ Քեյթը և Մարիան: Իսկ օրը, ըստ աղբյուրի, առանձնահատուկ է. մարտի 1-ը Բարթոնի ծննդավայր Ուելսի պահապան Սուրբ Դավթի օրն է: