Գազայի երեխաների հուղարկավորության լուսանկարը՝ World Press Photo-ի հաղթող

18:19 • 15.02.13

World Press Photo-ի 56-րդ ամենամյա լուսանկարչական մրցույթի հաղթող է դարձել շվեդ լուսանկարիչ Փաուլ Հանսենը, տեղեկացնում է Naharnet-ը: Հաղթողը կարժանանա 10 000 եվրոյի և թվային ֆոտոխցիկի:

 

Նա հեղինակել է աշնանը Գազայում ծագած 8-օրյա հակամարտության ժամանակ երեխաների հուղարկավորության արարողությունը:

 

Եղել են հաղթողներ նաև այլ անվանակարգերում:

2012-ի լավագույն աշխատանքներն ընտրել է 19 հայտնի մասնագետներից բաղկացած ժյուրին, որը ղեկավարել է Associated Press-ի ֆոտոծառայության տնօրեն Սանտիագո Լիոնը: Ժյուրին 2 շաբաթում դիտել է 101 254 լուսանկար՝ 124 երկրների ավելի քան 5000 հեղինակների կողմից:Մրցույթի արդյունքները հայտարարվել են Ամստերդամում։

 

Առաջիկայում մրցույթի 100 լավագույն լուսանկարները կներկայացվեն 45 երկրներում: