Լեպսը սպառնացել է «կոտրել լրագրողների ոտքերը»

00:36 • 15.02.13

Ռուս էստրադային երգիչ Գրիգորի Լեպսը խոստացել է փայտով կոտրել այն լրագրողների ոտքերը, ովքեր կփորձեն ներխուժել իր անձնական կյանք և կհրապարակեն ոչ ճիշտ տեղեկություններ, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Коммерсантъ-Online-ին: Նման հայտարարությամբ Լեպսը հանդես է եկել Պեդդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ, որը կայացել էր փետրվարի 14-ին և նվիրված էր տեղեկատվական ոլորտում իրավունքների պաշտպանությանը:


Քննադատելով լրագրողներին` Լեպսը հայտարարել է, որ նա պատրաստ է «հանգստացնել բոլոր այլանդակներին» և անհրաժեշտության դեպքում իմ գործողությունների համար «բանտ նստել»: Նա նաև նշել է, որ շոու- բիզնեսի գործիչները կարող են «մասնավոր հետախույզներ վարձել», որոնք կգտնեն լրագրողների բոլոր գաղտնիքները:


«Կգտնենք, թե ինչպես եք դուք ձեզ պահել դպրոցում, թե ինչպես են ձեզ ծեծել զուգարանում կամ ինչպես են մանկապարտեզում հանել ձեր վարտիքները: Դա՞ եք ցանկանում: Ստացեք»,- այսպես է Լեպսը դիմել լրագրողներին:


Ըստ Коммерсантъ-FM-ի լրագրողի՝ Լեպսին վրդովել է այն պատմությունը, երբ լրագրողները մտել էին նրա կառուցվող տունը:


Լեպսի հետ միասին նիստին էին հրավիրվել նաև երգիչներ Վալերի Մելաձեն և Ստաս Միխայլովը, որոնք հիմնականում պաշտպանեցին իրենց գործընկերոջ կարծիքը, սակայն իրենց արտահայտություններում ավելի զգուշավոր եղան: