Հյու Գրանտը երկրորդ անգամ հայր է դարձել
Բրիտանացի դերասան Հյու Գրանտը կրկին հայր է դարձել։ Իր տղայի ծնվելու մասին նա հայտարարել է Twitter-ում փետրվարի 16-ին, հայտնում է Лента-ն։
«Ես շատ ուրախ եմ, որ իմ դուստրն արդեն եղբայր ունի։ Պաշտում եմ նրանց երկուսին էլ։ Նրանք հիանալի մայրիկ ունեն»,- գրել է 52-ամյա դերասանը։ Երեխայի անունը և այլ մանրամասներ Հյու Գրանտը չի նշել։
Ըստ The Daily Mail պարբերականի՝ տղային անվանել են Ֆելիքս Չանգ։ Թերթերը վստահեցնում են, որ երեխան ծնվել է 2012թ. դեկտեմբերի 29-ին այն նույն հիվանդանոցում, որտեղ, ինչպես և սպասվում է, կծննդաբերի Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը։
Ծննդյան վկայականը հանձնել են փետրվարի 14-ին, այս շաբաթ էլ դերասանը մտերիմ ընկերներին ասել է որդու ծնվելու մասին։










