Մահացել է The Beatles-ի երգերի համահեղինակ Թոնի Շերիդանը (տեսանյութ)
Մահացել է The Beatles խմբի առաջին երգերի համահեղինակ, բրիտանացի երգիչ և կիթառահար 72-ամյա Թոնի Շերիդանը։ Ռոք երաժիշտը մահացել է շաբաթ Համբուրգում, մահվան պատճառը չի նշվում, հայտնում է rus.ruvr.ru-ն՝ վկայակոչելով Сontactmusic ռեսուրսին։
1960թ. ամռանը Համբուրգում կայացել են խմբի առաջին արտասահմանյան ելույթները։ 1961թ. ապրիլին՝ Համբուրգում երկրորդ ելությների ժամանակ, կայացել է նրանց առաջին պորֆեսիոնալ ձայնագրումը։ Խումբը հանդես է եկել երգիչ Թոնի Շերիդանի անսամբլին նվագակցողի դերում՝ ձայնագրելով «My Bonnie / The Saints» երգը։ Ստուդիայում աշխատելու ընթացքում Լենոնը ձայնագրում է իր առաջին երգերից մեկը՝ «Ain't She Sweet» երգը։
Այդ ժամանակ Շերիդանի և The Beatles-ի համատեղ համերգներով հետաքրքրվում է երաժշտական պրոդյուսեր Բրայան Էպսթայնը, ով հետագայում դառնում է խմբի մենեջերը։










