«Եվրատեսիլ»-ի գերմանական կատարումը «եվրոաղբ» ու «թխված» է որակվել (տեսանյութ)
Գերմանիայում գրագողության հետ կապված նոր սկանդալ է հասունանում, արձանագրում է Der Spiegel-ը:
«Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի գերմանական կատարումը քննադատները ոչ միայն «հնացած եվրոաղբ» են որակել, այլև անցած տարվա հաղթած երգի «թխում» անվանել:
Այժմ Եվրոպական հեռարձակողների միությունը, որը զբաղվում է մրցույթով, դիտարկում է բողոքները:
Ուրբաթ օրը գերմանական Հանովերում անցկացված նախընտրական փուլի մասնակից 11 հավակնորդներից ընտրվել է Cascada-ն՝ «Glorious» վերնագրով երգով, որն էլ կներկայացնի Գերմանիան «Եվրատեսիլ»-ում։
Արդեն հաջորդ օրն առցանց լրատվամիջոցները քննարկել են, որ երգը նման է շվեդ երգչուհի Լորինի Euphoria-ին, որով նա հաղթել էր Բաքվի «Եվրատեսիլ»-ում:
Հետաքրքրական է, որ Լորինի երգն իր հերթին «մեղադրվել էր» Ռիհանայի և Դեյվիդ Գեթայի ստեղծագործությունից գողացված լինելու համար:










