Հրապարակվել են Իվ Սեն-Լորանի մասին պատմող ֆիլմի առաջին կադրերը

21:34 • 18.02.13

Հրապարակվել են «Սեն-Լորան» կենսագրական ֆիլմի առաջին կադրերը և պաստառը: Ֆիլմը պատմում է ֆրանսիական դիզայներ Իվ Սեն-Լորանի մասին, ով թագավորում էր բարձր նորաձևության աշխարհում 1960-ականներին, 1970-ականներին և 1980-ականներին: Այս մասին գրում է Корреспондент.net-ը:


Կինոնկարում գլխավոր դերը կխաղա Գասմար Ուլելը: Հայտնի է դարձել, որ Լեա Սեյդուն ֆիլմում կմարմնավորի հայտնի մոդել և Սեն-Լորենի մուսա Լուլու դե լա Ֆալուային, ով մահացել է 2011 թվականին, իսկ Ջերեմի Ռենները հանդես կգա Սեն-Լորանի գործընկերոջ և կյանքի ընկեր Պյեր Բերժեի դերում: 

 

 

Միևնույն ժամանակ հրապարակվել էր մրցակից հանդիսացող «Իվ Սեն Լորան» ֆիլմի գովազդային լուսանկարը, որը ստացել է Բերժեի օժանդակությունը: Այս ֆիլմում դիզայների դերը խաղացել է Պյեր Նինեյը:


Հիշեցնենք, որ Իվ Սեն-Լորանը մահացել էր 2008 թվականի հուլիսի 1-ին Փարիզում՝ 71 տարեկան հասակում: