Ինքնասպան է եղել հայտնի երգչուհի Մինդի Մաքրիդին

11:15 • 18.02.13

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է քանթրի ոճի հանրահայտ երգչուհի Մինդի Մաքրիդին, ամենայն հավանականությամբ՝ նա ինքնասպան է եղել։ Դա տեղի է ունեցել իր քաղաքացիական ամուսնու մահից մեկ ամիս անց, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ներին։

 

Դեպքը տեղի է ունեցել կիրակի, Արքանզաս նահանգում։ Ոստիկանության տվյալներով՝ 37-ամյա երգչուհին կրակել է գլխին, իսկ մինչ այդ՝ իր շանը։
 

Նման հուսահատ քայլի նա դիմել է իր քաղաքացիական ամուսնու՝ Դևիդ Ուիլսոնի ինքնասպանոթյունից հետո առաջացած խորն ընկճախտի հետևանքով։

 

Մինդին սկսել է երգել եկեղեցական երգչախմբում 3 տարեկանից։ Դպրոցն ավարտելուց հետո նա սկսել է լրջորեն զբաղվել երաժշտությամբ։ Մելինդա Գեյլ Մաքրիդին, ով հայտնի է Մինդի Մաքրիդի կեղծանվամբ, քանթրի ոճի աստղերից էր։

 

Նա թողարկել է 5 ալբոմ, որոնցից 3-ը ստացել են ոսկե և պլատինե կարգավիճակ, և 12 սինգլ, որոնք հայտնվել են հեղինակավոր «Բիլբորդ» ամսագրի հիթ-շքերթում։