Իսպանացի երաժիշտը թմբուկների փոխարեն կանանց հետույքների վրա է նվագում (տեսանյութ)
Իսպանացի հայտնի երաժիշտ Խորխե Պերես Գոնսալեզը «ցնցել է» համացանցը: «Յություբ» վիդեոհոսթինգում է տարածվել տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է պերկուսիոնիստը, թմբուկների փոխարեն, նվագում կանանց հետույքների վրա:
Կատարման համար Patax խմբի երաժիշտն «օգտագործել է» 4 կնոջ հետույք. ընդ որում կանայք բեմին այնպիսի դիրք են ընդունել, որ տեսանելի լինեն միայն նրանց հետույքները:
«Յություբի» այցելուներից շատերը կեսկատակ-կեսլուրջ նշել են, որ «հետույք-երաժշտական գործիքները» ունեն նույն տոնայնությունն ու հնչեղությամբ գրեթե չեն զիջում թմբուկներին:










