Քրիստոֆ Վալցը նկարահանվել է «DJesus Uncrossed» ֆիլմում (տեսանյութ)
Դերասան Քրիստոֆ Վալցը նկարահանվել է Saturday Night Live կատակերգական շոուում, որը ծաղրում է Ավետարանը և ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի ֆիլմերը, հայտնում է Лента-ն։
Հոլովակը կոչվում է «DJesus Uncrossed»։
Հոլովակում ներկայացված է, թե ինչպես է Հիսուսի դերում (Հիսուսի անունը գրված է D-ով՝ իբրև հղում «Django» ֆիլմին) հանդես եկող Վալցը հարություն առնում՝ հռոմեացիներից վրեժխնդիր լինելու համար, ընդ որում՝ նա գործածում է թուրն այնպես, ինչպես Բեատրիքս Կիդոն «Սպանել Բիլին» ֆիլմում։ Նրան օգնում են առաքյալները, ովքեր նման են հրեական դասակին «Անփառունակ սրիկաները» ֆիլմից։ Նրանց հրամանատարն է «Բրեդ Փիթը»՝ դերասան SNL-ի դերակատարմամբ։ Հուդայի դերում հանդես է եկել «Սեմյուել Լ. Ջեքսոնը», իսկ Պոնտացի Պիղատոսի դերում՝ «Վինգ Ռեյմսը»։
Տեսահոլովակում կան Տարանտինոյի ֆիլմերին բնորոշ շատ պահեր, օրինակ՝ արյան առատություն։










