«007 գործակալի» մասին նոր գիրքը լույս կտեսնի սեպտեմբերին

09:33 • 19.02.13

«007 գործակալի» մասին նոր գիրքը կհրատարակվի սեպտեմբերի 26-ին, հայտնում է Вести-ն։ Գրքի հեղինակն է շոտլանդացի գրող Ուիլյամ Բոյդը։ Ստեղծագործության անվանման, ինչպես նաև սյուժեի մասին չի հաղորդվում։

 

«Մենք կարող ենք միայն պատմել, որ նոր վեպի գործողությունները տեղի են ունենում 1969թ., երբ Ջեյմս Բոնդը 45 տարեկան էր»,- ասվում է բարեգործական հիմնադրամի հաղորդագրությունում, որը տնօրինում է բրիտանական հետախուզության գործակալի կերպարի հեղինակ Յան Ֆլեմինգի ստեղծագործական ժառանգությունը։

 

Գրքի հրատարակումը նվիրված է Ֆլեմինգի առաջին՝ ««Ռոյալ» խաղատուն» վեպի լույս տեսնելու 60-ամյակին։