Black Eyed Peas-ի վոկալիստուհին հայտարարել է իր հղիության մասին

10:47 • 19.02.13

Ամերիկյան հայտնի Black Eyed Peas հիփ-հոփ խմբի վոկալիստուհի Ֆերջին հայտարարել է իր հղիության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով National Post հրատարակությանը։

 

Երգչուհու հղիության լուրը հաստատել է նաև նրա ամուսինը՝ կինոդերասան Ջոշ Դյուամելը, ով Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.«Ֆերջի+ ես+երեխա= է 3-ի»։

 

37-ամյա Սթեյսի Էն Ֆերգյուսոնը, ով առավել հայտնի է որպես Ֆերջի, և 40-ամյա Դյուամելն ամուսնացել են 2009-ին։ Ֆերջին Black Eyed Peas-ին միացել է 2003թ.-ին։