Հայտնի է «Եվրատեսիլ-2013»-ի ռուսաստանյան մասնակիցը
Շվեդիայում մայիսին անցկացվելիք «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Ռուսաստանը կներկայացնի «Ձայն» երաժշտական հեռուստանախագծի հաղթող Դինա Գարիպովան, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի տնօրեն Լարիսա Կրիմովան։
Նա մրցույթին հանդես կգա «What if» երգով։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2013»-ին Հայաստանը կներկայացնի «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը, ով օրեր առաջ հարցազրույց էր տվել Tert.am-ին։
«Ձայն» հեռուստանախագծից մի հատված.










