Ռոբերտ Պլանտը պատրաստվում է վերածնել Led Zeppelin-ը

15:55 • 19.02.13

Հանրահայտ Led Zeppelin ռոք խմբի նախկին գլխավոր վոկալիստ Ռոբերտ Պլանտը հայտարարել է, որ պատրաստվում է 2014թ. վերածնել լեգենդար կոլեկտիվը։ Այս մասին հայտնում է Лента-ն՝ հղում կատարելով բրիտանական NME ամսագրին։

 

Պլանտն ընդգծել է, որ ինքը միայնակ է հանդես գալիս նման հայտարարությամբ, քանի որ իր գործընկերները՝ կիթառահար Ջիմի Փեյջն ու բաս կիթառահար Ջոն Փոլ Ջոնսը, լռություն են պահպանում, քանի որ ըստ համաստեղության նշանի՝ նրանք այծեղջյուրներ են և «փակվել  են սեփական աշխարհներում»։

 

Led Zeppelin-ը ստեղծվել է 1968թ., սակայն 1980թ. թմբկահար Ջոն Բոնեմի մահից հետո այն փլուզվել է։ Դրանից հետո խմբի մյուս անդամները հավաքվել են 4 անգամ ՝ տարբեր միջոցառումների շրջանակներում համերգներ տալու նպատակով։