Նուդիստները Վիեննայում «մերկ ցուցահանդես» են դիտել (լուսանկարներ)

17:34 • 19.02.13

Վիեննայի Լեոպոլդի թանգարանում «մերկ էքսկուրսիա» է անցկացվել, որին մոտ 60 մարդ է մասնակցել՝  գերմանացի նուդիստների գլխավորությամբ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

 

Այժմ թանգարանում ընթացքի մեջ է «Մերկ տղամարդիկ՝ 1800-ականներից մինչ մեր օրերը» խորագրով ցուցահանդեսը, որին «պատմության տարբեր փուլերում տղամարդու մարմնի գեղեցկությանը նվիրված» ավելի քան 300 կտավ, լուսանկար ու արձանիկ է ներկայացված:

 

Էքսկուրսիան անց է կացվել սովորական աշխատանքային ժամերից հետո՝ «մյուս այցելուներին շփոթահար չանելու համար»:

 

Ցուցահանդեսը մեկնարկել էր 2012-ի աշնանը և պետք է ավարտվեր դեկտեմբերին, սակայն իր մեծ ժողովրդականության շնորհիվ երկարաձգվեց մինչև մարտ՝ նաև զայրույթ առաջացնելով:

 

Ուշագրավ է, որ նոյեմբերին ցուցահանդեսի այցելուներից մեկը հանվել էր և այդպես շարունակել դիտումը, մինչև որ հսկիչները նրան չէին խնդրել հագնվել: Դրանից հետո թանգարանն ընդառաջ էր գնացել գերմանացի նուդիստների համապատասխան խնդրանքին: