Դիսնեյյան մոռացված հերոսները վերադառնում են կինո
Դիսնեյյան հերոսներ Միկի մկնիկը և Ռոջեր նապաստակը կվերադառնան կինո, հայտնում է Правда-ն։
Այս տարի Հոլիվուդը նախատեսում է թողարկել մի ֆիլմ, որում այս հերոսները կրկին կհանդիպեն։ Ֆիլմի աշխատանքային անվանումն է «Խամաճիկ»։
Նշվում է, որ ֆիլմը կլինի 1952թ. դասական համանուն ֆիլմի նոր տարբերակը, որում գլխավոր դերակատարներն են եղել Դին Մարտինը և Ջերի Լյուիսը։ Թե երբ կիրականացվի նախագիծը, հայտնի չէ։
Միկի մկնիկը, առաջին հերթին, հայտնի է որպես Դիսնեյ ստուդիայի խորհրդանիշերից մեկը, ինչպես նաև մի շարք կարճամետրաժ մուլտֆիլմերի շնորհիվ։ Ռոջեր նապաստակն աղմկահարույց «Ո՞վ մատնեց Ռոջեր նապաստակին» ֆիլմի գլխավոր հերոսն է, որը ստացել է 4 «Օսկար»։ Ֆիլմի տեսարաններից մեկում հերոսները հանդիպում են։
«Խամաճիկ»-ն ամբողջությամբ կլինի մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ի տարբերություն «Ռոջեր նապաստակ»-ի, որում հանդես էին գալիս նաև կենդանի դերասաններ։










