Դևիդ Քեմերոնը հրաժարվել է «ենթարկվել» The Smiths խմբի անդամներին (տեսանյութ)

17:56 • 20.02.13

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ կշարունակի լսել The Smiths խմբին՝ չնայած որ խմբի անդամներն արգելել էին նրան դա անել, հայտնում է Лента-ն։

 

Այդ մասին քաղաքական գործիչն ասել է BBC-ին տված հարցազրույցում։


Ավելի վաղ սիրել և լսել խմբին Քեմերոնին արգելել էր կիթառահար Ջոնի Մարը՝ Twitter-ում իր գրառմամբ, այնուհետ դա արել էր խմբի ղեկավար Մորիսին։ Նրանք դա արել են այն բանից հետո, երբ քաղաքական գործիչը խոստովանել է, որ երիատասարդ տարիքից սիրում է The Smiths-ի և մի շարք այլ բրիտանական խմբերի երաժշտությունը։

 

Ջոնի Մարը չի մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված վարչապետի նկատմամբ բացասական վերաբերմունքը, սակայն մի քանի անգամ կրկնել է իր պահանջը հարցազրույցներում։


Նրա գործընկեր Մորիսին միացել է արգելքին՝ հիշեցնելով, որ Քեմերոնը մանկուց հետաքրքրված է եղնիկների որսով, իսկ դա տհաճությունն է առաջացնում երգչի մոտ, ով հայտնի է կենդանիների իրավունքների վերաբերյալ իր անհանգստությամբ և խմբի կազմում թողարկել է «Միսը սպանություն է» ալբոմը։