Սիրախաղերի համար ֆիլմերից ընտրված լավագույն արտահայտությունները
Ամերիկյան Badoo.com ծանոթությունների կայքն առցանց սոցհարցում է անցկացրել Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի բնակիչների շրջանում՝ պարզելու, թե որոնք են սիրախաղերի համար լավագույն ֆիլմային արտահայտությունները, հայտնում է Лента-ն՝ հղում կատարելով Reuters-ին։
Սոցհարցմանը մասնակցած կանայք իրենց նախապատվությունը տվել են Օդրի Հեփբերնի «Շարադ» (1963թ.) ֆիլմում հնչեցրած արտահայտությանը.«Գիտեք՝ ես չեմ կծում...Իհարկե այնքան ժամանակ, քանի դեռ ինձ այդ մասին չեն խնդրում»։
2-րդ տեղում է «Ունենալ կամ չունենալ» (1944թ.) ֆիլմի գլխավոր հերոսուհու (Լորին Բեքոլ) արտահայտությունը.«Դուք պարտավոր չեք ինչ-որ բան ասել։ Միայն թե սուլեք։ Դուք գիտեք, թե ինչպես են սուլում, այնպես չէ՞, Սթիվ։ Դուք պարզապես միացնում եք շուրթերն ու փչում»։
Առաջատարների եռյակը եզրափակում է «Ո՞վ է դավադրություն կազմակերպել Ռոջեր նապաստակի դեմ» ֆիլմում Կեթլին Թըրների հետևյալ արտահայտությունը. «Դուք չգիտեք՝ որքան դժվար է ապրելը նման արտաքինով կնոջ համար»։
Դատելով կազմավորված եռյակից՝ կարելի է տեսնել, որ կանայք ավելի շատ նախընտրել են հումոր, այլ ոչ թե սեռական բնույթի ակնարկներ պարունակող արտահայտություններ։
Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանք առաջին տեղում են դասել «Ստվերը դեպի հարավ» (1932 թ.) ֆիլմում Բեթ Դևիսի հետևյալ արտահայտությունը.«Ես կհամբուրեի քեզ, միայն թե հենց նոր եմ գլուխս լվացել»։
Դրան հաջորդում է «Նրբության լեզու» ֆիլմում Լորին Բեքոլի այս արտահայտությունը.«Մի՛ խոնարհվեք իմ առաջ այնքան ժամանակ, քանի դեռ ես դրան արժանի չեմ»։ Իսկ 3-րդ տեղում է հայտնվել «Ունենալ կամ չունենալ» ֆիլմի վերը նշված արտահայտությունը։










