Միլանում նորաձևության շաբաթը մեկնարկել է Gucci-ի ցուցադրությամբ (լուսանկարներ)
Միլանում մեկնարկել է ավանդական նորաձևության շաբաթը, որի բացումը կատարել է իտալական Gucci նորաձևության տունը, հայտնում է Tatler-ը։
Gucci-ի կրեատիվ դիզայներ և ապագա մայրիկ Ֆրիդա Ջանինին հրաժարվել է իր սիրելի բոհեմյան կերպարներից՝ ներկայացնելով ավելի համարձակ, սեքսուալ և մասամբ էլ ֆուտուրիստիկ մոդելներ։
«Gucci կրող կինը գրավում է իր ընդգծված էլեգանտությամբ։ Նա սառն է, բայց միևույն ժամանակ անսահման սեքսուալ։ Նրա մեջ ինչ-որ ճակատագրական բան կա»,- իր նոր հավաքածուն բնութագրել է Ջանինին։
Միլանի նորաձևության շաբաթը կտևի մինչև փետրվարի 26-ը։ Այսօր իրենց հավաքածուները կներկայացնեն Fendi-ին և Prada-ն, իսկ վաղը՝ Versace-ն։ Իսկ Emporio Armani-ն և Dolce&Gabanna-ն իրենց աշխատանքները կներկայացնեն կիրակի. հաջորդ օրը կկայանա Gorgio Armani-ի ցուցադրությունը։ Նորաձևության շաբաթվա վերջին օրը, ինչպես միշտ, նվիրված կլինի երիտասարդ դիզայներների հավաքածուներին։










