Բրիտանացին 330 հազար ապակու բեկորներից և թանկարժեք քարերից ստեղծել է Երկրի խճանկարային քարտեզը (լուսանկարներ, տեսանյութ)
Լոնդոնի 49-ամյա բնակիչ Քրիս Չամբերլեյնն անցած 2 տարիներն անցկացրել է Երկիր մոլորակի հսկայական խճանկարային քարտեզը ստեղծելու վրա։ Ինչպես նշում է Oddity Central-ը, այդ յուրահատուկ քարտեզը ստեղծվել է ապակու բեկորներից և թանկարժեք քարերի 330 հազար կտորներից, որոնցից յուրաքանչյուրը 1,5 սմ ոչ ավելի երկարություն ունի։
Հեղինակն իր ստեղծագործությանը տվել է «Երկրի զարդ» անվանումը, և այժմ այն վաճառքի է հանվել eBay-ում՝ 380 հազար դոլարով։ Խճանկարային քարտեզը ստեղծելու համար Քրիսն օգտագործել է ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի լուսանկարները։ Այնուհետ ունելու (пинцет) միջոցով ապակու բեկորներն ու թանկարժեք քարերը տեղադրվել են 3,18 մ x 2.18մ չափի տախտակի վրա։
Մեր մոլորակի խոշորագույն քաղաքները, ինչպիսիք են, օրինակ, Նյու Յորքը, Լոնդոնը կամ Հոնկոնգը, ավելի ակնառու դարձնելու համար Քրիսն օգտագործել է տոպազներ, ամետիստներ և շափյուղաներ, իսկ Թեմզա, Նեղոս, Գանգես գետերի դեպքում կիրառվել են փիրուզներ։










