«Մթնշաղ» ֆիլմի հերոսուհին՝ ամենավանող հոլիվուդյան աստղը
Բրիտանացի տղամարդիկ կազմել են Հոլիվուդի ոչ սեքսուալ կանանց վարկանիշային աղյուսակը, հայտնում է НТВ-ն։
Ցուցակը գլխավորել է դերասանուհի Քրիստեն Ստյուարտը։ Հարցմանը մասնակցած բրիտանացի տղամարդկանց մեծամասնությունը «Մթնշաղ» սագայի 22-ամյա դերասանուհուն անվանել է վանող։
Տհաճ ցուցակի երկրորդ տեղում է Սառա Ջեսիկա Փարքերը, երրորդում՝ Լինդսի Լոհանը։ Տասնյակում են հայտնվել նաև Դենիզ Ռիչարդսը, Կիրստեն Դանստը, Միշա Բարտոնը, Հիլարի Սուոնկը, Լյուսի Լյուն, Թիլդա Սուինթոնը և Ումա Թուրմանը, հայտնում է The Daily Mail-ը։










