Դոմինիկ Ստրոս-Կանի նախկին սիրուհին իր գրքում նրան խոզ է անվանել
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար, սկանդալային Դոմինիկ Ստրոս-Կանի նախկին սիրուհին՝ ֆրանսուհի Մարսելա Լակուբը, գիրք է գրել իրենց փոխհարաբերությունների և սիրավեպի մասին, հայտնում է Life News-ը։
«Գեղեցկուհին և հրեշը» անվանումով ստեղծագործությունից հատվածներ տպագրվել են ֆրանսիական պարբերականներից մեկում։ Պարզվել է, որ նրանց հարաբերությունները տևել են 7 ամիս։
Այնուամենայնիվ, սիրային տենդը հաճելի հետք չի թողել սկսնակ գրողի հոգում։ Ինքնակենսագրականի էջերում Մարսելա Լակուբը նախկին սիրեկանին անվանել է «կիսով չափ մարդ, կիսով չափ խոզ»։
Սիրառատ Ստրոս-Կանը չի հապաղել մեկնաբանել գրքի հայտնվելը, որում հանդես է գալիս որպես գլխավոր հերոս։
«Այս գիրքն արդեն տհաճություն է առաջացնում ինձ մոտ։ Մարսելան օգտագործել է մեր նախկին հարաբերությունները՝ դրամական շահ ստանալու նպատակով։ Դա ամոթալի հարձակում է իմ անձնական կյանքի և մարդկային արժանապատվության վրա»,- ասել է Ստրոս-Կանը։
63-ամյա քաղաքական գործիչը սպառնացել է դատական հայցով ինչպես Լակուբին, այնպես էլ ամսագրի խմբագրությանը, որը «որոշել է տպագրել նման բան՝ ընթերցողներին կորցնելու ահից»։










